Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն. բանակցություններ են ընթանում
Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Այս մասին տեղեկանում է Արցախի տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»: