Կադիրովը պատժամիջոցներ է սահմանել Ճապոնիայի դեմ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատասխան պատժամիջոցներ է սահմանում Ճապոնիայի դեմ։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Կադիրովը նշել է, որ զարմացած է անձամբ իր դեմ պատժամիջոցներ կիրառելու Ճապոնիայի որոշումից։ Նրա խոսքով, Ճապոնիան և նրա իշխանությունները «նվիրվել են Եվրոպային»:
Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ չի վախենում այդ պատժամիջոցներից, քանի որ Ճապոնիայում հաշիվներ չունի։ Նա նաև հավելեց, որ պատասխան պատժամիջոցներ է սահմանում Ճապոնիայի դեմ. Այսուհետ Ճապոնիայի ղեկավարությունը չի կարող ոտք դնել չեչենական հողի վրա, բացառությամբ երկու վայրի՝ Բրագունի և Սամաշկի գյուղերի հոգեբուժարանների։ Ես հրեշ չեմ, որ նրանց զրկեմ անհրաժեշտ բուժումից»։