Նոր պատժամիջոցներ՝ «չարամիտ» ապատեղեկատվություն տարածելու համար. ԵՄ-ի նոր առաջարկը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ ասել է, որ կառաջարկի ԵՄ պատժամիջոցների նոր մեխանիզմ նրանց դեմ, ովքեր, ԵՄ-ի կարծիքով, «չարամիտ» ապատեղեկատվություն են տարածում: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանան արագ արձագանքել։ Բորելը հավելել է, որ նոր սահմանափակող միջոցները կլինեն գործիքների լայն շրջանակի մաս, որոնց վրա ներկայումս աշխատում է ԵՄ-ն։