Զելենսկին համաձայնել է քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հնարավորությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ղրիմը՝ ՌԴ-ին պատկանելու, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման հնարավորության մասին հարցին: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Մենք կարող ենք դա քննարկել և փոխզիջում գտնել, թե ինչպես են մարդիկ ապրելու այնտեղ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ վաղ թե ուշ Ուկրաինայի հետ հնարավոր կլինի լուծում գտնել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչման հարցում։