Ռուս զինվորականները ժամը 10։00-ից հրադադար են հայտարարել
Ռուս զինվորականները հրադադար են հայտարարել ուկրաինական որոշ քաղաքներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Բնակավայրերից խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից «լռության ռեժիմ» է մտցվում, և մարդասիրական միջանցքներ են բացվում Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից»,- ասել է նա։