1 օրում ռուսական զինուժը ոչնչացրել է ուկրաինական 158 ռազմական օբյեկտ
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ և հարվածային ինքնաթիռներն Ուկրաինայի տարածքում ոչնչացրել են 158 ռազմական օբյեկտներ, ինչպես նաև խոցել են ուկրաինական ռազմաօդային ուժերի երկու ՄիԳ-29 ինքնաթիռ և մեկ Սու-27»: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Զեկույցում նշվում է, որ գործողությունների սկզբից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ընդհանուր 2482 օբյեկտ։
Նշվում է նաև, որ ռուսական կողմը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մտցրել է «լռության ռեժիմ», բացվել են հումանիտար միջանցքներ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից։