Ուկրաինայի նավթաբազայում բռնկված հրդեհը մարվել է
Ժիտոմիրի շրջանի հրդեհը մարվել է, որ բռնկվել էր Չեռնիխովի նավթի պահեստում, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Մարտի 7-ի երեկոյան Ժիտոմիրում և Չեռնիխովում ռուսական բանակի երկու օդային հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել նավթի պահեստներում։ Երեքշաբթի՝ մարտի 8-ին, ժամը 06:15-ին նավթային պահեստում բռնկված հրդեհը մարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։