Թալիբները շնորհավորել են կանանց Մարտի 8-ի կապակցությամբ
Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները շնորհավորել են կանանց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով Աֆղանստանի ԱԳՆ հայտարարությանը:
Թալիբները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բարեկեցիկ մարտի 8 են մաղթել:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ երկրում ռազմական գործողությունները «վնասակար» ազդեցություն են ունեցել տեղի կանանց կյանքի վրա: Թալիբանի կառավարությունն այժմ հույս ունի «արժանապատիվ և բարենպաստ» կենսապայմաններ ապահովել աֆղան կանանց համար: