Ես պատրաստ եմ. Ուկրաինայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հաստատել է մարտի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։
«Ես պատրաստ եմ»,- ասել է Կուլեբան երկուշաբթի ազգային հեռուստամարաթոնի եթերում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, Անթալիայում տեղի կունենա Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։