Ռուսական զորքերի առաջխաղացումը դանդաղում է․ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է հակառակորդի առաջխաղացման դանդաղման մասին, իսկ ժամանակավոր գրավյալ տարածքներում ռուսական զորքերը բռնի գործողություններ և հոգեբանական ճնշում են գործադրում տեղի բնակիչների վրա։
«2022 թվականի փետրվարի 24-ից հետո թշնամու կողմից ժամանակավորապես գրավված Խերսոնի և Նիկոլաևի շրջանների տարածքներում զավթիչները օգտագործում են հոգեբանական պատերազմի ստորաբաժանումներ՝ տեղի բնակչության վրա ազդելու համար։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ստեղծվել են հոգեբանական պայքարի մինչև 10 մարտավարական խմբեր՝ տեղի բնակչության հետ քարոզչական աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներով։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի հարձակմամբ վախեցնում են Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքի հյուսիսային հատվածի բնակչությանը։
Բացի այդ, ԱԴԾ-ն օպերատիվ խմբեր է ստեղծում բնակչության հետ աշխատելու, մասնավորապես դիմադրությունը բացահայտելու համար»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։