ԵԱՀԿ բոլոր դիտորդները լքել են Ուկրաինան
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ դիտորդական առաքելության աշխատակիցները, որոնք աշխատում էին Ուկրաինայի արևելքում, տարհանվել են և դադարեցնում են զեկույցների հրապարակումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԵԱՀԿ-ի հայտարարությանը:
«Առաքելությունն ավարտել է ժամանակավոր տարհանումը իր գործողության տարածքից», -ասվում է առաքելության մարտի 7-ի հայտարարության մեջ:
«Հատուկ դիտորդական առաքելությունը դադարեցրել է հաշվետվությունների կազմման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։