Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում նորից ցույցեր են
Հանրահավաքներ են տեղի ունենում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, ինչպես նաև երկրի մի շարք այլ խոշոր քաղաքներում։
Կանայք դուրս են եկել փողոց՝ պահանջելով նվազեցնել կենսաթոշակային տարիքը մինչև 58 տարեկան։ Ըստ տեղեկությունների՝ կանայք հանրահավաքների են գնացել նաև Ալմաթիում, Կոստանայում, Ակտոբեում և Ակտաուում։
Ակիմատի աշխատակիցները կանանց խնդրում են գնալ տուն, քանի որ հանրահավաքը համաձայնեցված չէ։