ՄԱԿ-ը փորձագետներ է ուղարկում Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայում հումանիտար միջանցքների հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտնել է, որ կազմակերպությունը փորձագետների խումբ է ուղարկել Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպման՝ Ուկրաինայի միջանցքների վերաբերյալ՝ բնակչության ելքի և այնտեղ մարդասիրական օգնության մատակարարման համար: Այս մասին գրում է Interfax-ը:
Պաշտոնյան լրագրողներին ասել է, որ ինքը կաշխատի ռուս զինվորականների հետ «բարելավելու քաղաքացիական-ռազմական համակարգումը», որպեսզի կարողանա ընդլայնել ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները: Հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը։