Մադուրոն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ՆԱՏՕ-ի երկրներին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատասխանատու են Ուկրաինայի հակամարտության համար, և այդ պատճառով նրանք պետք է նպաստեն իրավիճակի դեէսկալացմանը։ Այս մասին գրում է TACC-ը:
«Նրանք, ովքեր հրահրել են այս հակամարտությունը՝ տասնամյակներ շարունակ չկատարելով համաձայնությունները, տասնյակ տարիներ սպառնալով Ռուսաստանին, տասնամյակներով ՆԱՏՕ-ի ընդլայնման պլաններ պատրաստելով, առաջինն են պատասխանատու հակամարտության դեէսկալացիայի և բարենպաստ սցենար գտնելու համար»,- ասել է Մադուրոն։
Նրա խոսքով՝ այս սցենարը ենթադրում է բանակցություններ հակամարտության կողմերի՝ Ուկրաինայի իշխանությունների և ինքնահռչակ հանրապետությունների միջև։