Ադրբեջանի զինուժը Ասկերանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ խախտել է հրադադարը
Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,– ասվում ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն հաղորդագրությունում: