Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել խստացնել ռուսական բանկերի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին։
Խոսքը, մասնավորապես, բանկային գործունեության շրջանակի կամ նրանց մուտքը SWIFT համակարգ սահմանափակելու մասին է։
«Պետք է խոստովանենք, որ պետք է ավելին անենք պատժամիջոցների ոլորտում. Մենք կարող ենք ավելին անել, և մենք պետք է դա անենք»,- ասել է Ջոնսոնը:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել ֆիզիկական անձանց դեմ ուղղված պատժամիջոցները։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ այդ գործողությունները չպետք է դիտարկվեն այնպես, կարծես Միացյալ Թագավորությունը դեմ է բոլոր ռուսներին։ Հարցին, թե արդյոք Լոնդոնը կաջակցի ռուսական գազից և նավթից լիակատար հրաժարմանը, քաղաքական գործիչը պատասխանել է, որ «ոչինչ չի կարելի բացառել»։