Փետրվարի 24-ից Ուկրաինայում զոհվել է 406 և վիրավորվել 801 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Փետրվարի 24-ից Ուկրաինայում 406 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 801-ը՝ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներին։
Նախօրեին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինն ասել էր, որ ուկրաինացի ազգայնականները մարդասիրական միջանցքով կրակել են խաղաղ բնակիչների շարասյունին, որոնք փորձում էին լքել Մարիուպոլը, ինչը հանգեցրել է մահվան։ Երկու մարդ մահացել է, իսկ 4-ը՝ վիրավորվել: