Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի հետ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ, այլ գործընկերների հետ միասին դիվանագիտական և տնտեսական ճնշում է գործադրում Մոսկվայի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք՝ եվրոպացիներս, ինչպես նաև մեր դաշնակիցները, պատասխանել ենք տնտեսական պատժամիջոցներով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ, ինչը մենք խստորեն դատապարտում ենք։ Մենք դիվանագիտական ճնշում ենք գործադրում հակամարտությունը կարգավորելու համար. Բայց Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ, կարևոր է դա հասկանալ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև նշել է, որ ներկայումս Ֆրանսիան գլխավոր առաջնահերթություն է տեսնում մարտական գոտում գտնվող ատոմակայանների անվտանգությունը։
«Այսօր իրավիճակն ավելի մտահոգիչ է, քան երեկ։ Ռուսաստանից երկար զինադադար ստանալ մեզ չի հաջողվել. Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են առաջին հերթին միջուկային էներգիայի աղետից խուսափելու վրա»,- պարզաբանել է Մակրոնը։