Մի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. Շարմազանով

ՀՀ ՄԻՊ-ը՝ Մանուել Մանուկյանին և Արտակ Ավետիսյանին բերման ենթարկելու դեպքի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական եւ Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված Մանուել Մանուկյանի եւ Արտակ Ավետիսյանի հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Մանուել Մանուկյանը ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ ոսկրային կոտրվածք չունի, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ։ Այս մասին ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի եւ Արտակ Ավետիսյանի բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների եւ ստացված ահանզանգի կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժիններ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական եւ Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաեւ Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Պարզվել է, որ Մանուել Մանուկյանը եւ Արտակ Ավետիսյանը վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Առանձնազրույցի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձինք տեղեկացրել են, որ մինչեւ իրենց ազատությունից զրկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որեւէ պահանջ, վարչական ձերբակալման ենթարկելիս իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, իրենց չեն պարզաբանել վարչական ձերբակալման հիմքերն ու պատճառներն, ինչպես նաեւ իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Առանձնազրույցի ընթացքում Մ. Մանուկյանը նշել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորել են եւ բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել Ոստիկանության տրանսպորտային միջոց, ինչի հետեւանքով զգում է ուժեղ ցավ:

Զանգվածային լրատվության միջոցներով համացանցում հասանելի տեսագրությունների ուսումնասիրությունից եւս պարզվել է, որ Մանուել Մանուկյանը Ոստիկանության ծառայողներին տեղեկացնում է ձեռքի վնասվածքի մասին եւ խնդրում ձախ ձեռքը չքաշել:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից պահանջ է ներկայացվել Ոստիկանության բաժին հրավիրել շտապ բժշկական օգնության խումբ:

«Արմենիա» բժշկական կենտրոնում Մ. Մանուկյանը ենթարկվել է բժշկական հետազոտության:

Ավելի ուշ, Մ. Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում իր մոտ ոսկրային կոտրվածք չի արձանագրվել, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ:

Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ ոստիկանություն»,-ասված է հայտարարության մեջ: