Ռուսաստանը նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանները
Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների» անկախությունը։ Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունը։
«Նրանք պետք է բարեփոխեն իրենց սահմանադրությունը, ըստ որի Ուկրաինան մերժելու է որևէ դաշինքին միանալու ցանկացած նպատակ։ Խոսեցինք նաև այն մասին, որ նրանք պետք է ճանաչեն, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է, և որ «Դոնեցկն» ու «Լուգանսկը» ճանաչեն որպես անկախ պետություններ։
Այն կարող է կանգ առնել ցանկացած պահի»,- ասել է Պեսկովը գործակալությանը տրված մեկնաբանություններում: