Պուտինը բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են Ուկրաինայում իրավիճակի հումանիտար ասպեկտները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Վլադիմիր Պուտինը բանակցությունների ընթացքում ասել է, որ ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։ Հիմնական սպառնալիքը գալիս է ազգայնական կազմավորումներից, որոնք ըստ էության օգտագործում են ահաբեկիչների մարտավարությունը՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում:
«Նշվեց, որ Ռուսաստանի զինված ուժերը մի քանի անգամ «լռության ռեժիմ» են հայտարարել հումանիտար միջանցքներով բնակչության տարհանման համար։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ազգային գումարտակները կանխում են դա՝ դիմելով խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների և բոլոր տեսակի սադրանքների»,- ասվում է զեկույցում։