Մոսկվան Կիևին ներկայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունը դադարեցնելու պայմանները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան Կիևին ներկայացրել է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի հատուկ գործողությունը դադարեցնելու պայմանները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ գործողությունը կարող է ավարտվել «ցանկացած պահի», եթե Ուկրաինայի իշխանությունները կատարեն ռուսական կողմի պայմանները։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է փոփոխի Սահմանադրությունը և հրաժարվի «որևէ բլոկին» միանալու հավակնություններից։ Բացի այդ, նա պետք է ճանաչի Ղրիմը որպես ռուսական, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
«Մենք փաստացի ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը։ Մենք դա կավարտենք... Նրանք (ուկրաինացիները) պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները»,- ասել է Պեսկովը։