Ռուս զինվորականները մեղադրել են Ուկրաինայի իշխանություններին հումանիտար միջանցքների ստեղծման պայմանները չկատարելու մեջ
Ռուս զինվորականները հայտնել են, որ ուկրաինական իշխանությունները չեն կատարել քաղաքներից բնակչության ելքի համար հումանիտար միջանցքների ստեղծման մասին պայմանավորվածությունները։ Այս մասին գրում է Interfax-ը:
«Ժամը 13:00-ի դրությամբ ուկրաինական կողմը հումանիտար միջանցքների ստեղծման ոչ մի պայման չի կատարել»,- ասել է ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։