ՀՀ ԱԳՆ-ն ստանձնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պարտականությունները (տեսանյութ)
Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովմամբ, ինչպես նաև նրանց հայրենադարձության հարցերով պետք է զբաղվի ԱԳՆ-ն, այլ ոչ թե Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նա գնահատում կառավարության աշխատանքն Ուկրաինայում ապրող հայրենակիցների անվտանգության ապահովման գործում։ Մամիջանյանը նշեց, որ Սփյուռքի հետ առկա հարաբերությունները թուլացցել են
և հավելեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խնդրանքով, որին միացել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, պետք է հրավիրվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։
«Հանդիպման ընթացքում կներկայացվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գործունեության իրական արդյունքները»,- ասաց պատգամավորը։
Վերջին տվյալներով, ինչպես նշեց պատգամավորը, ԱԳՆ-ն ստանձնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պարտականությունները։ «Անձամբ ես չեմ տեսել այդ գործընթացում Սփյուռքի հարցերով հանձնակատարի մասնակցությունը»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։