Չավուշօղլուն ասել է, որ Անթալիայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հինգշաբթի՝ մարտի 10-ին, Անթալիայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին գրում է cnnturk.com-ը։
«Երեկ մեր նախագահը այդ հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։ Լավրովն ասել է, որ պատրաստ է մասնակցել Անթալիայի բանակցություններին։ Կուլեբան նաև ասել է, որ մասնակցելու է հանդիպմանը։ Երկու նախարարներն էլ ցանկանում էին, որ ես մասնակցեմ այս հանդիպմանը։ Հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, հուսով եմ, որ այս հանդիպումը կանցկացնենք Անթալիայում։ Մենք ցանկանում ենք, որ այս հանդիպումը շրջադարձային լինի»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։