Ես հավատում եմ, որ Ուկրաինան կհաղթի. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակին։
Այս մասին France 5 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։
«Ես հավատում եմ, որ Ուկրաինան կհաղթի, տասը օրվա ընթացքում ամենից ցայտուն բանը երկրի այնպիսի մասշտաբների դիմադրությունն է, որ փորձագետները չէին կարող պատկերացնել»,- ասել է Լը Դրիանը։
Նախարարը նշել է, որ պատերազմի արժեքը Ռուսաստանի համար կդառնա անտանելի։
Լը Դրիանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները երկարաժամկետ հեռանկարում կզսպեն նրան հետագա ագրեսիայից։