Զելենսկին միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցների նոր փաթեթ մտցնել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պատճառով նախագահ Վլադիմիր Զելենսկին միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցների նոր փաթեթ մտցնել։ Մասնավորապես՝ ամբողջությամբ բոյկոտել արտահանումն ու ներմուծումը։
«Եթե ներխուժումը շարունակվի, և Ռուսաստանը չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր ծրագրերից, ապա անհրաժեշտ է նոր պատժամիջոցների փաթեթ, նոր պատժամիջոցներ, նոր քայլեր պատերազմի դեմ՝ հանուն խաղաղության, բոյկոտ ռուսական արտահանման, մասնավորապես՝ մերժում ռուսական նավթի և նավթամթերքի: Սա կարելի է անվանել «էմբարգո», կամ պարզապես «բարոյականություն», երբ հրաժարվում ես փող տալ ահաբեկչին»,- ասել է Զելենսկին։