Արմեն Աշոտյանը դիմում է ուսանողներին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ուսանողներ,
Հրավիրում եմ ինձ հետ հանդիպման երկրի ներկայով և ապագայով մտահոգված, այս իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող անկուսակցական ուսանողներին՝ բաց և անկեղծ զրույցի:
Ինձ շատ են հետաքրքում ձեր տեսակետներն ու պատկերացումները Հայաստանի ապագայի մասին:
Հանդիպմանը կարող են մասնակցել ցանկացած կրթական ծրագրով ցանկացած բուհում սովորող երիտասարդներ:
Հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ օրը, ամսի 12-ին ժամը 13.30 ՀՀԿ կենտրոնակայանում (Մելիք Ադամյան, 2):
Քանզի դահլիճի տարողունակությունը սահմանափակ է, խնդրում եմ ցանկաղոցներին նախապես գրանցվել՝ իմ ՖԲ մեսենջերին ոչ ֆեյք պրոֆիլից ուղարկելով PATRIA բառը:
Սիրով կսպասեմ ձեզ»: