Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում. Կլիչկո
Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում, մասնավորապես, ռուսական զորքերը ոչնչացնում են Կիևի շրջանի քաղաքները՝ Բուչա, Գոստոմել, Վորզել, Իրպին և նպատակաուղղված սպանում խաղաղ բնակիչներին, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոն նշել է, որ Կիևից մարդասիրական օգնություն է ուղարկվում Ուկրաինայի այլ քաղաքներ.
«Կիևը մարդասիրական օգնություն է ուղարկել Չեռնիգով։ Մենք փորձում ենք մարդասիրական օգնություն հասցնել Բուչա և Գոստոմել։ Մենք հումանիտար մատակարարումներ ենք կազմում այլ քաղաքներ։ Մայրաքաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Կիևը կկանգնի, կպաշտպանի իրեն, մենք միասին կկանգնենք: Փառք Ուկրաինային»: