Ռուսական զորքերն ուժեր են հավաքում հարձակումների նոր ալիքի համար․ Ալեքսեյ Ռեզնիկով
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ռուսական զորքերն ուժեր են հավաքում Կիևի, Խարկովի, Չեռնիգովի և Նիկոլաևի վրա հարձակումների նոր ալիքի համար։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
Նախարարի խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են ուժեր ու միջոցներ կենտրոնացնել հարձակումների նոր ալիքի համար։
Նա նաև նշել է, որ ռուսական բանակը հումանիտար ճգնաժամով փորձում է խեղդել Մարիուպոլ քաղաքը։
Նախարարը վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը կվերականգնեն իրենց վերահսկողությունը կորցրած քաղաքների և գյուղերի նկատմամբ. «Խերսոնը, Կախովկան, Մելիտոպոլը, Բերդյանսկը և Գենիչեսկը ցույց են տվել, որ ավելի լավ է, որ թշնամին դուրս գա, քանի դեռ ուշ չէ»։