ԱՄՆ-ը Լիտվա է ուղարկում լրացուցիչ 400 զինծառայող
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ից Լիտվա կժամանի լրացուցիչ 400 զինծառայող։
Այս մասին նա հայտարարել է Վիլնյուսում՝ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Առաջիկա օրերին Լիտվա կժամանի լրացուցիչ 400 մարդ ԱՄՆ 1-ին զրահատանկային բրիգադի մարտական խմբից»,- Բլինկինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։