Ռուսական զորքը մտել է Նիկոլաևի միջազգային օդանավակայան
Ռուսական զինված ուժերը մտել են Նիկոլաևի միջազգային օդանավակայանի տարածք։
Այս մասին Telegram-ում գրել է Նիկոլաևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման են անցել և փորձում են հակառակորդին դուրս մղել օդանավակայանից։