Զելենսկին դարձյալ կոչով դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում աշխարհի երկրներին որոշում կայացնել՝ փակել երկինքը Ուկրաինայի վրայով կամ տրամադրել իրենց ուժը կամ զենքը և դրանով օգնել ոչ միայն երկրին, այլև իրենց։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։
«Եվս քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը ապահովելու համար: Ինչո՞վ են Խարկովի կամ Նիկոլաևի խաղաղ մարդիկ տարբերվում Համբուրգից կամ Վիեննայից։ Սպասում ենք որոշման։ Դուք պիտի մեզ կտաք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանություն, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժը: Սա այն օգնությունն է, որը աշխարհը պետք է տրամադրի Ուկրաինային։ Պետք է ապացուցել, որ մարդկությունը հաղթելու է։ Որքան հնարավոր է շուտ»,- ասել է Զելենսկին։