ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ տարբերակների վրա
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ տարբերակների վրա՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Բրունո Լը Մերը։
«Արդյո՞ք արժե ավելի առաջ գնալ: Բոլոր տարբերակները սեղանի վրա են: Ես հիմա չեմ նշի հնարավոր տարբերակները և գերադասում եմ գաղտնի պահել մեր մտադրությունները՝ երաշխավորելու համար այդ տնտեսական միջոցառումների արդյունավետությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա խոսել է կիրառվող պատժամիջոցների արդյունավետության և աննախադեպ բնույթի մասին և ընդգծել, որ Եվրամիությունը դեռ «մանևրելու տեղ» ունի. «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք այլ ֆինանսների նախարարների (Եվրամիության) հետ։ Մարտի 10-11-ը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ տեղի կունենա պետությունների (ԵՄ) ղեկավարների գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովը նույնպես առիթ կլինի տարբերակներ դիտարկելու համար»։