Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիև
«Ադրբեջանը խաղաղության կողմնակից է. Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։
Ընդգծելով այս հարցում Հայաստանի կառուցողական դիրքորոշման կարևորությունը՝ հույս ունենք, որ Ֆրանսիան կաջակցի տարածաշրջանում խաղաղության օրակարգին»։
Այս մասին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական ուղերձում երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Փաստաթղթի տեքստը տեղադրված է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում։