Զելենսկին կոչ է արել նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել
Ուկրաինայի նախագահը կոչ է արել Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Մեր թեզերը գործընկերների հետ զրույցներում միանգամայն տրամաբանական են... Եթե ներխուժումը շարունակվի, և Ռուսաստանը չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր ծրագրերից, ապա անհրաժեշտ է պատժամիջոցների նոր փաթեթ»,- ասել է նա։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է բոյկոտել ռուսական ապրանքների արտահանումը, այդ թվում՝ հրաժարվել Ռուսաստանից նավթից և նավթամթերքներից, ինչպես նաև դադարեցնել ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ռուսաստանից նավթի և էներգակիրների ներմուծումն արգելելու հնարավորությունը։