Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։