Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2396 օբյեկտ. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության սկզբից ռուսական զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են 2396 ռազմական օբյեկտ։
Կոնաշենկովը մանրամասնել է, որ ոչնչացված 2396 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների թվում կա 827 տանկ և այլ զրահատեխնիկա, 603 միավոր հատուկ ռազմական մեքենա և «ПВО С-300», «Бук М-1» և «Оса» զենիթահրթիռային համակարգեր։
Բացի այդ, ասվել է 82 հրամանատարական կետերի և կապի կենտրոնների, 76 ռադիոլոկացիոն կայանների, 84 բազմակի հրթիռային համակարգերի, 304 դաշտային հրետանային և ականանետերի, ինչպես նաև 78 անօդաչու թռչող սարքերի վերացման մասին։
Ավելի վաղ Կոնաշենկովը հայտնել էր, որ մարտի 6-ին ռուս զինծառայողները խոցել են ուկրաինական չորս ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։