Ինչու եք ֆիսքվել հացահատիկի խնդրի վրա. ՔՊ պատգամավորները` ռուս֊ուկրաինական լարվածության ռիսկերի մասին (տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով հարցին, թե Հայաստանն ունի՞ հացահատիկի խնդիր, թե՞ ոչ, քանի որ հացահատիկի 90%֊ը Հայաստան ներկվում է Ռուսաստանից, զարմացան, թե ինչո՞ւ պետք է հացահատիկի խնդիր ունենա։
Էդուարդ Աղաջանյանը նախ նկատեց, թե դա գաղտնիք է և չի կարող արձագանքել, ապա հասկանալով, որ խոսքն ընդհանրապես ռիսկերի մասին է, հակադարձեց հարցադրմամբ. «Իսկ ինչո՞ւ հենց հացահատիկը»:
Ըստ Վահագն Ալեքսանյանի, ակնհայտ է՝ ռիսկեր կան. «Ամբողջ աշխարհում հիմա ամեն ինչի ճգնաժամի ռիսկ կա»։
Թե ինչ է արվում, որ Հայաստանը հացահատիկի պաշարի խնդիր չունենա, Ալեքսանյանը վստահություն հայտնեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ փորձելու կառավարել ռիսկերը. «Բայց չենք կարող բացառել, որ աշխարհում ցանկացած մի բանի ճգնաժամ կարող է առաջանալ ցանկացած պահի, քանի որ ինքներդ եք հասկանում, թե ինչպիսի վիճակ է հիմա աշխարհում»։
Էդուարդ Աղաջանյանը նշեց՝ չի հասկանում, թե ինչու են ֆիսքվել հացահատիկի խնդրի վրա։
«Կան բազմաթիվ ռիսկեր, հացահատիկի բազմապիսի նման ռիսկերից մեկն է»,- ասաց Է Աղաջանյանը։