Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից

Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը. վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը. քաղաքագետ

«Ճահիճ» ծրագիրը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար։ Սա քաղաքագետ Գարիկ Քեռյանի դիտարկումն է։ Նա, Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը դիտարկելիս, նկատում է, որ նոր և նորագույն ժամանակների պատմությունն ապացուցում է, որ անգլոսաքսերը երբեք էլ ցամաքային մեծ պատերազմ չեն ունեցել Ռուսաստանի հետ, խուսափել են պարտվելուց, Նապոլեոնի և Հիտլերի փորձն էլ ուսանելի է եղել իրենց համար։ Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի դեմ շատ արդյունավետ գործել են հակառուսական դաշինքներ ստեղծելով, կամ այլ պետությունների պատերազմի մեջ ներքաշելով։

Գարիկ Քեռյանը հիշեցնում է, թե19-րդ դարում պատերազմելու համար անգլիական ինչ օգնություն էին ստանում Պարսկաստանն ու Օսմանյան կայսրությունը։

«Սառը պատերազմի տարիների հակառուսական ռազմավարության հիմնական մեթոդը հյուծիչ և երկարատև կոնֆլիկտներում ռուսներին ներքաշելն ու ռեսուրսների հյուծումն ու փոշիացնումն էր»,- նկատում է Գարիկ Քեռյանը և դարձյալ հիշեցնում ԽՍՀՄ ահռելի ռեսուրսների վատնումը պաղեստինյան հակամարտության երկար ու ձիգ տարիներին:

«Արաբական երկրներին օգնություն ցույց տալով, Ասուանի հէկի կառուցումը Եգիպտոսում պրոխորհրդային ճամբարում պահելու համար, հակախորհրդային շարժումների ակտիվացումը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Հունգարիայում, պատերազմնեը Կորեայում, Վիետնամում և ի վերջո Աֆղանստանի տասը տարվա սև խոռոչը... Սպառազինությունների մրցավազքին զուգահեռ այս ամենը սպառեց ռուսների ուժն ու կարողությունը։ Արդյունքը «հոյակապ էր» ... ԽՍՀՄ փլուզվեց, Արևելյան Եվրոպան մտավ ՆԱՏՕ և ԵՄ, որտեղ տերը Վաշինգտոնն է, սանիկը Լոնդոնը»,-նշում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ռուս֊ուկրաինական լարվածությանը, ապա Գարիկ Քեռյանի համար հստակ ուրվագծվում է արևմտյան ստրատեգների պլանը` փլուզման գործընթացներ գեներացնել նաև ՌԴ ներսում, որը ժամանակին կասեցվեց չեչենական պատերազմում ռուսական կողմի հաղթանակով և որոշակի փոխզիջմամբ։

«Անհրաժեշտ էր ստեղծել, նոր ճահիճ, նոր սև խոռոչ, որտեղ հնարավոր կլիներ մաշել Մոսկվայի ուժերը և տապալել հետխորհրդային միութենական նոր միավորման ստեղծման Պուտինի ծրագիրը։ Առաջինը սիրիական ճահիճն էր, երկրորդը ուկրաինական: Այս հսկա երկրում երկարատև հակամարտությունը, որը կուղեկցվի դրակոնյան պատժամիջոցներով, ձեռնտու չէ Ռուսաստանին»,-նշում է Գարիկ Քեռյանը։

Նրա դիտարկմամբ, Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը, քանի որ, ըստ քաղաքագետի, վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը` կապված սոցիալական բունտի և կենտրոնախույս ինքնավար հանրապետությունների ակտիվացման հետ։

«Աստված չանի Ռուսաստանում սկսվի ներքին անկայունությունը, մեզ մոտ կկրկնվի 1917-1920 թթ. իրավիճակը։ Լինենք լավատես և խաղաղություն մաղթենք սլավոններին»,-եզրափակում է քաղաքագետը։