Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտված է պարտության. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ուկրաինացիներն ունեն իշխանության շարունակականության ծրագիր այն դեպքում, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպանվի։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից:
Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Զելենսկիի հնարավոր սպանության դեպքում, Բլինկենն ասել է, որ ուկրաինացիներն ունեն ծրագրեր, որոնց մասին ինքը չի խոսի և մանրամասներ չի հայտնի. «Կա կառավարման շարունակականություն: Ես այսքանով կսահմանափակվեմ»:
Բլինկենը նշել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտված է պարտության: