Լուգանսկի նավթաբազայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինուժի հարվածից․ ԼԺՀ-ից ենթադրում են, որ ազգայնականները «Տոչկա-Ու» են կիրառել
Հրդեհ է բռնկվել Լուգանսկի նավթային պահեստում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորման շփման խմբի քաղաքական ենթախմբում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Լուգանսկի նավթի բազային։ Ինչ-որ ծանր բանից արձակում է եղել, հնարավոր է «Տոչկա-Ու»-ից, Թելման փողոցի տարածքում նավթաբազայի վրա։ Հրդեհը տեսանելի է մեծ տարածությունից։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է մարել կրակը»,- գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
ԼԺՀ-ի ժողովրդական ոստիկանությունից հաստատել են լուրը, հավելելով, որ նախնական տեղեկություններով ազգայնականների կողմից օգտագործվել է «Տոչկա-Ու»։
«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին հավելյալ տեղեկություններրը ճշտվում են»,- հայտնել են նախարարությունից։