ՌԴ ԶՈւ-ն Մակրոնի խնդրանքով ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում
Ռուսաստանի զինված ուժերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքից հետո, ժամը 10:00-ից հայտարարում են լռության ռեժիմ և բացում են հումանիտար միջանցքները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Այսպիսով, խաղաղ բնակիչները կկարողանան լքել Կիևը, Մարիուպոլը, Խարկովը և Սումին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։
ՌԴ ՊՆ-ից հայատարարել են, որ զինված ուժերը հարվածներ են հասցրել միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին, երկու կողմից էլ կան կորուստներ։