Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Զելենսկիի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։
«Այսօր ես խոսեցի նախագահ Պուտինի, իսկ հետո նախագահ Զելենսկու հետ: Մենք աշխատում ենք Ուկրաինայի քաղաքացիական միջուկային օբյեկտների ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ՝ ի լրումն Ռուսաստանին առաջադրված առաջնահերթ պահանջների՝ զինադադար և խաղաղ բնակչության պաշտպանություն», - գրել է Մակրոնը Twitter-ում:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով միջուկային անվտանգության ռիսկերի վերաբերյալ։