Պուտինին կից Խորհրդի հանձնաժողովը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի քաղաքական իրավունքների հանձնաժողովը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում: Meduza կայքի Telegram ալիքը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Նիկոլայ Սվանիձեի բլոգում։
Դիմումի հեղինակները կարծում են, որ «Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցվեն և անցնեն բանակցությունների շրջանակներում երկու երկրների միջև բոլոր հակասությունների լուծմանը»։
Նշվել է նաև, որ պետք է վերանայվեն «լրացուցիչ սահմանափակող միջոցները, այդ թվում՝ փոփոխությունները Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում», որոնք ընդունվել են Ռուսաստանում վերջին օրերին։