Թուրքերի աշխատանքային գործունեությունը ՌԴ-ում սահմանափակվեց
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է Ռուսաստանում թուրքական ընկերությունների համար արգելված գործունեության տեսակները։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանում Թուրքիայի Հանրապետության իրավասության տակ գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ընկերությունների կողմից աշխատանքի և ծառայությունների առանձին տեսակների իրականացման վրա 2016թ. հունվարի 1-ից արգելք է գործում:
Կայքը փոխանցում է, որ թուրքական ընկերությունները չեն կարող զբաղվել շենքերի, ինժեներական կառույցների շինարարության, ճարտարապետության, տեխնիկական փորձարկումների, հետազոտությունների ու վերլուծությունների, տուրիստական գործակալությունների և մի շարք այլ ծառայությունների մատուցմամբ: