Ուկրաինայի զինված ուժերը ռուսական զորքերից ազատագրել են Խարկովի մարզի Չուգուև քաղաքը. Ուկրաինայի ԳՇ
Կիրակի օրը՝ մարտի 6-ին, մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ռուսական զորքերից ազատագրել են Խարկովի մարզի Չուգուև քաղաքը։
«Պաշտպանության ուժերի խմբավորումը շարունակում է պաշտպանական գործողություն իրականացնել հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններով: Ռազմական գործողությունների ընթացքում ազատագրվել է Չուգուև քաղաքը: Հակառակորդը անձնակազմի և տեխնիկայի մեծ կորուստներ է կրել»,- ասվում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ այդ երկրի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ միացյալ ուժերի ուկրաինացի զինվորականները անշեղորեն պահպանում են իրենց դիրքերը Լուգանսկի ուղղությամբ։ Նշվում է, որ այս ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հաջող հակագրոհներ են իրականացրել։ Արդյունքում ռուս զինվորականները կորցրել են մոտ 40 զինվոր, 8 հետևակի մարտական մեքենա, բեռնատար, ամենագնաց և հրետանային համակարգեր։