Ուկրաինացիներ, մի´ վախեցեք, չեչենները պաշտպաններ են. Կադիրովը տեսանյութ է հրապարակել
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է չեչեն զինվորականը շփվում մի երեխայի հետ, որը հավանաբար ուկրաինացի է:
Նա տեսանյութի վրա գրել է «չեչենները բոլորին պաշտպանում են»:
Կադիրովը տեսանյութին կից նաև գրառում է արել:
«Չեչենները գիտեն, թե ինչպես են իրենցով թաքնվում ահաբեկիչները, նրանք գիտեն խաղաղ երկնքի գինը և թե որքան դժվար է խաղաղ բնակիչների համար պաշտպանել իրենց ընտանիքները: Ուստի նրանք անկեղծորեն ապրումակցում են։
Ամենադժվար ժամանակներում խաղաղ բնակչությունը ոչ միայն պաշտպանության, այլ նաև անվտանգություն զգալու կարիք ունի։ Եվ քանի դեռ չեչենները շրջապատում են, նրանք դա կունենան։
Ուկրաինայի քաղաքացիներ, մի վախեցեք, չեչենները պաշտպաններ են»: