Զելենսկու գրասենյակը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետների մասին
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը պետք է կայանա մոտակա մեկ-երկու օրը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Հաջորդ կամ երկու օրվա ընթացքում: Մենք, ի թիվս այլ բաների, գնահատում ենք, թե ինչպես են սկսում գործել հումանիտար միջանցքները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ մտցվեն բանակցային գործընթացի շրջանակներում»,- հարցին, թե երբ է լինելու բանակցությունների հաջորդ փուլը, պատասխանել է Պոդոլյակը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կդիտարկի, թե ինչ կարող է անել հետագայում Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։