Ուկրաինայում գործողության մեջ ներգրավված են միայն պրոֆեսիոնալներ. Պուտին
Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու համար ժամկետային զինծառայողների հավաքագրում չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է Interfax-ը:
«Այդ գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները: Ժամկետային զինծառայողներ չկան, և մենք դա չենք պլանավորում և չենք պատրաստվում»,- ասել է Պուտինը ռուսական ավիաընկերությունների կին օդաչուների հետ հանդիպմանը։
«Ինչ վերաբերում է կամավորներին և այն երիտասարդներին, ովքեր գալիս են զինկոմիսարիատներ, մենք երախտապարտ ենք նրանց այս հայրենասիրական մղման և ցանկության համար՝ աջակցելու երկրին, սատարելու զինված ուժերին։ Նրանց գալն արդեն իսկ կարևոր է։ Նրանց օգնությունը դեռ չի պահանջվում»,- ասել է նա: